Բակո Սահակյանը ներում է շնորհել 2 դատապարտյալի
02/05/2013 17:06
Նմանատիպ
Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 2 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 13 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 67 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում