ԲՀԿ հավաքին ելույթ կունենա՞ Լևոն Տեր-Պետրոսյանը

Ինչպես արդեն հայտնել էինք Աբովյան քաղաքի ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տաքսիներով տեղափոխում են Երևան` մասնակցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին:

Մեր ունեցած տեղեկության համաձայն Աբողվյանի թիվ 10 դպրոցի տնօրեն Լիլյա Սառաջանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել և սխալ տեղեկություններ տվել հանրահավաքի վերաբերյալ` ասելով, որ ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նշենք, որ  այդ լուրը հերքվեց ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյաի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում