Նարեկ Հախնազարյան
Նմանատիպ
Հայ թավջութակահար՝ Նարեկ Սուրենի Հախնազարյանը, ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա թավջութակահար՝ Սուրեն Հախնազարյանի որդին է։
Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ 2006 թվականին Նարեկը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել է Մոսկվայի Կոնսերվատորիա։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։
Հախնազարյանը հաղթել է տարբեր մրցույթներում, այդ թվում՝ 2011 թվականին, հաղթել է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում։
Պարգևներ
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2006թ․
Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր, 2007թ․
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ, 2007թ․
Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2008թ․
Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր, 2011թ․
Մովսես Խորենացու մեդալ, 2013թ․
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, 2017թ․
ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017թ․
Հետևեք մեզ նաև Telegram-ում