12.1 C
Yerevan

«Առողջություն բոլորի համար». Առողջության համաշխարհային օրն է

Նմանատիպ

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 8-րդ տուրի արդյունքները

Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը: Աննա Սարգսյանը...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Իրավիճակը Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը (World Health Day):

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:

Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով` կենտրոնացնելով ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող առանձին հարցի շուրջ:

Առողջության համաշխարհային օրվա այս տարվա թեման է. «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ բոլորին, ամենուր», իսկ կարգախոսը. «Առողջություն բոլորի համար»:

Այս կարգախոսը կոչ է ջանքերն ուղղելու «առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու» նպատակին, մասնավորապես` խթանելով համընդհանուր առողջապահական համակարգերը: Նպատակն է բոլոր շահագրգիռ կողմերին ոգեշնչել, շահադրդել և առաջնորդել` համընդհանուր առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման ուղղությամբ հաստատակամ պատրաստակամություն դրսևորելու նպատակով:

spot_imgspot_img