11.1 C
Yerevan

Հայնիտ հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվել է «Մատենադարան» հուշամեդալով

Նմանատիպ

Ծնողները կգնահատեն մանկավարժի աշխատանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus) , ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ ապրիլի 7-ին տեղի ունեցավ միջոցառում:

Հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը: Մայքլ Սթոունին գնահատանքի խոսքեր հղեցին Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը, պրոֆեսոր Աբրահամ Տերյանը (ԱՄՆ), Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը: Հայագիտության մեջ ունեցած մեծ ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մայքլ Սթոունին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ:

Պրոֆեսոր Մայքլ Սթոունը անվանի հայագետ է, հիմնադրել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ամբիոնը և Կրոնական հետազոտությունների ամբիոնը, հիմնադրել և նախագահել է «Հայագիտության միջազգային ընկերակցությունը» (Association Internationale des Etudes Arméniennes) : Հեղինակ է բազմաթիվ մեծարժեք հայագիտական ուսումնասիրությունների: Նրա գիտական հետաքրքրությունների կենտրոնում են վաղ եբրայական և քրիստոնեական բանասիրությունն ու աղբյուրագիտությունը, հատկապես՝ հին կտակարանային և պարականոն տեքստերի ուսումնասիրությունը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ծնողները կգնահատեն մանկավարժի աշխատանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...