Ապրիլի 7-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի երկու հանդիպումներ։ «Փյունիկը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Գանձասար Կապանի» նկատմամբ, իսկ գործող չեմպիոն «Ալաշկերտը» նույն հաշվով հաղթեց հետնապահ «Արարատին»։
Բարձրագույն խումբ, 22-րդ տուր
«Փյունիկ» – «Գանձասար Կապան»՝ 2:1
Գոլերը՝ Էրիկ Վարդանյան 60՛, Դրիսա Դիարասուբա 88՛ («Փյունիկ»), Ալեքս Ջունիոր Քրիստիան 77՛ («Գանձասար-Կապան»)
«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 2:1
Գոլերը՝ Արտակ Եդիգարյան 1՛, 11՛ («Ալաշկերտ»), Գևորգ Օհանյան 45+2՛ («Արարատ»)