Հրազդանցիները չեն հավատում ինքնասպանության վարկածին

Երեկ՝ առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, Հրազդան քաղաքին կից գերեզմանատանը Nissan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, ծնողների գերեզմանից քիչ հեռու:

Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» տեղեկություններով՝ նախօրեին Կ. Հարությունյանը աշխատանքի վայրից դուրս գալիս ասել է, որ գնում է մասնակցելու աներոջ ծննդյան արարողությանը, սակայն ավելի ուշ սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Կորյուն Հարությունյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ էր նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով’ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, սակայն նրան ճանաչողները չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Ամբողջ քաղաքը խոսում է Կորյունի սպանության մասին»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում