Արմավիրի մարզպետն ու նրա օգնականը մարզը թողել, հանգրվանել են Երևանում

«Հրապարակ»-ը գրել է. «Նախօրեին մենք տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու նրա օգնական Նվեր Պետրոսյանը մարզը թողել, հանգրվանել են Երևանում: Երևանի կենտրոնում գրասենյակ են բացել, որտեղ նրանք ամեն օր կազմում-թարմացնում են Արմավիրում բնակվողների Երևանցի հարազատների ցուցակները: Արմավիրցի պաշտոնյաները Երևանցիների վրա փորձում են ազդել մարզում բնակվող ազգականների միջոցով: Կախված արմավիրցուց’ մեկին խնդրում են, մեկից պահանջում, մյուսին’ ակնարկում և այլն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում