0.1 C
Yerevan

ՀՀ ԱԻՆ-ը շարունակում է հակահրդեհային ստուգայցերը. հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Տեսչության կողմից միայն Երևանում իրականացվել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

Ստուգայցի օբյեկտների ցանկում են «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երևան»-ը և այլն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածն են՝ տարահանման ելքերի բացակայությունը, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի բացակայությունը, խնդիրներ կապված կրակմարիչների, էլէկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ, ինչպես նաև՝ ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունը:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի: Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կագադրագիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին զգոն լինել և ապահովել հրդեհային անվտանգության պահանջներն ու կանոնները՝ համաձայն «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...