«Ժամանակ». Պարույր Հայրիկյանը դատի կտա Գագիկ Հարությունյանին և Վարդան Պողոսյանին

«Ժամանակ». Պարույր Հայրիկյանը դատի կտա Գագիկ Հարությունյանին և Վարդան Պողոսյանին

«Ժամանակ» թերթի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին և սահմանադրագետ Վարդան Պողոսյանին:

«Դիմելու եմ Գլխավոր դատախազին շատ հստակ պահանջով քաղաքացիների իրավունքները նվազեցնող սահմանադրության նախագիծ պատրաստելու, պատգամավորների անիրազեկությունից օգտվելով դա նրանց պարտադրելու մեղադրանքով ծանր հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկել Գագիկ Հարությունյանին ու Վարդան Պողոսյանին: Պատմության մեջ չպետք է մնա, թե ով ինչ կասի, այլ պետք է մնա, թե ինչ էր ասում Պարույր Հայրիկյանը այդ մարդկանց վերաբերյալ»,- նշել է Հայրիկյանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում