12.1 C
Yerevan

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին հասկացրեց, թե ով է այստեղ իրական իշխանությունը

Նմանատիպ

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսպիսով` Արմեն Սարգսյանը հասցրեց ընդամենը մի քանի ժամ վայելել իր նոր կարգավիճակը և զգալ որպես պետության գլուխ /ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ/:

Կարապետյանն իր հայտարարությամբ ուղղակի վերջ դրեց նրա ոգևորությանը` շեշտելով հատկապես Սերժ Սարգսյանին «առաջին դեմք ներկայացնելու» մասին: Այսինքն` Սերժ Սարգսյանն այսպես Արմեն Սարգսյանին հասկացրեց, թե ով է այստեղ իրական իշխանությունը: Բայց նկատենք, որ այդ հայտարարությունն անելիս Կարեն Կարապետյանն ինքն էլ անհարմար վիճակում էր. չէ՞ որ ժամանակին իրեն Մոսկվայից հրավիրեցին՝ խոստանալով պաշտոնավարելու հնարավորություն տալ նաև ապրիլից հետո:

Եվ երբ Կարապետյանը ոգևորված սկսեց հայտարարել, թե ցանկություն ունի և պատրաստ է վարչապետ մնալ ապրիլի 9-ից հետո, ՀՀԿ-ականները, մեջտեղ բերելով չորս տարվա մշտական բնակության ցենզը, հասկացրին՝ «որտեղ են գիշերում խեցգետինները»: Ու երեկ «առաջին դեմքի» մասին այդ հայտարարությամբ Կարեն Կարապետյանը ստիպված էր ընդունել նաև իր պարտությունը և հպատակվել Սերժ Սարգսյանին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img