10.1 C
Yerevan

Հայաստանի խորհրդարանը քննարկում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցը

Նմանատիպ

Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը բարդացնում է վիճակը․ Աբդոլլահիան

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել...

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգով,...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ...

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«Հավատացած ենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գործադիրի արդյունավետ քայլերը պետք է զուգորդվեն օրենսդիրի աջակցությամբ և վստահությամբ: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համաձայնագիրը արդյունք է հենց այդպիսի աջակցության և վստահության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նազարյանը:

Նա նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել քաղաքական երկխոսությունը Երևանի և Բրյուսելի միջև, հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար, քանի որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ ամուր հանձնառություններն ընկած են նոր համաձայնագրի հիմքում: «Համաձայնագրով կստեղծվեն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր համագործակցություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն` ի օգուտ մեր քաղաքացիների: Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում: Այն կնպաստի տնտեսական համագործակցությանը` բարելավելով բիզնես միջավայրը, նոր հնարավորություններ կտա բիզնեսի, ներդրումների և նոր աշխատատեղերի համար»,– ասաց Նազարյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ համաձայնագիրը կուղղորդի Հայաստանի և Եվրոպական միության տնտեսական և քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ:

spot_imgspot_img