Ադրբեջանը կրկին սպառնացել է թույլ չտալ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը
03/05/2013 10:41
Նմանատիպ
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը հայտարարել է, թե Բաքուն թույլ չի տալու, որ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվի:
«Չիկագոյի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ «բռնազավթված տարածքներից» թռիչքների իրականացումն անթույլատրելի է,- Անկարայում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազիմովը և ավելացրել,-Մենք դա չենք կարող թույլ տալ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական տեսանկյուններից»:
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալն անդրադարձել է նաև ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին և նշել, որ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում