4.1 C
Yerevan

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին:

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների և ծառայությունների ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության էլեկտրոնային համակարգի ներդրման նախաձեռնության մասին, որը միության անդամ երկրների կողմից արժանացել է նախնական հավանության: Նշվել է, որ այժմ պատրաստվում է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը:

Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսվարողների համար փաստաթղթաշրջանառության պարզեցումը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել համապատասխան հիմնավորումներով առաջարկություններ՝ դրանք ԵԱՏՄ տարբեր հարթակներում քննարկելու համար:

spot_imgspot_img