9.1 C
Yerevan

Մարաղայի ջարդերն էթնիկ զտումների հետևանք էին. Դավիթ Բաբայան

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Մարաղայում իրականացվել է դաժան ոճրագործություն, որը կատարվել է էթնիկ զտումների և Արցախն առանց հայերի բռնազավթելու քաղաքականության հիման վրա:

Խոսելով 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերի՝ Մարաղայում իրականացրած կոտորածների մասին, ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Հաշվի առնելով անպատժելիության գործոնը՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը դառնում էլ ավելի մարդատյաց ու ֆաշիստական: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Մարաղայում իրականացված ոճրագործությունը: Այն չդատապարտելը նոր հող է ստեղծում, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում նման հանցագործությունները կրկնվեն: Միջազգային հանրության կողմից այդ սպանդի ճանաչումը մեր կարևոր և առաջնահերթ խնդիրներից մեկն է»,- ավելացրել է Դ. Բաբայանը:

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը (1000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ, գրավել է Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը: Հաջորդ օրը հայկական զինուժին հաջողվել է ազատագրել այն, որտեղ, սակայն, գտել են 43 խաղաղ բնակիչների խոշտանգված դիակներ: Նրանք հիմնականում ծերեր և հաշմանդամներ էին, ովքեր, չկարողանալով լքել գյուղը, պատսպարվել էին նկուղներում։

spot_imgspot_img