Թուրքիայում 183-ամյա հայկական դպրոցը վերածվում է հյուրանոցի (լուսանկարներ)
Նմանատիպ
Ստամբուլի Թարլաբաշը պողոտայում գտնվող 1830 թվականին կառուցված «Անարատ Հիգություն» կաթոլիկ միանձնուհիների հայկական դպրոցը վերածվում է մասնավոր հյուրանոցի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ»(Sabah) օրաթերթը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Հայկական կաթոլիկ պատրիարքարանի կողմից հիմնադրված դպրոցի նպատակն է եղել հայ աղջիկներին կրոնական, ազգային և մարդկային արժեքներով կրթելը:
Դպրոցի գործունեությունը դադարեցվել է սկսած 1982 թվականից: Այն փակել են’ պատճառաբանելով, թե ուսումնական հաստատության համար անհարմար տեղում է գտնվում: 1985-2000թթ այստեղ իրականցրել է տեսահոլովակների և սերիալների նկարահանումներ , որի ընթացքում պատմական շինությունը լուրջ վնասներ է կրել: Սակայն ըստ «Սաբահի»’ այստեղ ներկայումս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Նշենք, որ վերջին տարիներին դպրոցի շենքը ծառայել է որպես Ստամբուլի Արվեստի կենտրոն: Հյուրանոցը, որը ունենալու է 30 սենյակ, բացվելու է 2014 թվականին: