«Դիպլոմատ» ամսագրի տարվա դիվանագետ մրցանակը հետմահու շնորհվեց դեսպան Կարինե Ղազինյանին

Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացավ հանրահայտ «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաեւ բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Տարվա դիվանագետ-2013 մրցանակը ներկայացվեց 10 անվանակարգում: Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի բրիտանացի դիվանագետ, նախկին դեսպան սըր Քրիսթոֆեր Մեյերը:

Եվրասիա տարածաշրջանի համար նախատեսված մրցանակը, իր գործընկեր դեսպանների միաձայն քվեարկության արդյունքում, հետմահու շնորհվեց ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանին՝ բացառիկ ձեռքբերումների ու իր երկրի շահերն արդյունավետ կերպով ՄԹ-ում ներկայացնելու համար:

Մրցանակը ընդունեց ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում