ԵՄ-ն փոխել է Բաքվի իր ներկայացուցչին
03/05/2013 12:29
Նմանատիպ
Ադրբեջանում Եվրոպական Միության ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի: Ինչպես հաղորդոմ է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նախօրեին շվեդ դիվանագետ Մալենա Մարդին նշանակել է Բաքվում Եվրամիության առաքելության ղեկավարի պաշտոնում:
Մալենա Մարդը ներկայում ղեկավարում է Շվեդիայի ԱԳՆ-ի Արելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով վարչությունը, իսկ նախկինում աշխատել է Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան), Բրյուսելում (Բելգիա) և Դաքքայում (Բանգլադեշ) Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Մալենա Մարդը փոխարինելու է Ռոլան Կոբիային, որի պաշտոնավարման ժամկետն այս տարի ավարտվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում