Տիգրան Ուրիխանյան. Եթե մի տեղ հայտնվում է ԲՀԿ նախագահը, պիտի շատերի մոտ ցանկություն առաջանա այնտեղ հայտնվել

«Երբ մի տեղ հավաքվում է մի քանի տասնյակ հազար մարդ, այնտեղ հեշտ է գտնել մի քանի մանկահասակ երեխա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԲՀԿ հանրահավաքին տաքսիներով մարդ հավաքելուն, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Վերջինս նշեց. «Ինչ վերաբերում է մարդկանց փոխադրումներին, ապա ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Երևանի բնակիչները, իրավունք ունեն ազատ տեղաշարժվել իրենց համար ցանկալի միջոցներով: Ինչ վերաբերում է կոնկրետ մանկահասակ երեխաների ներկայությանը, ապա այդտեղ ինչ-որ զարմանալի բան չկա: Բնականաբար, այնտեղ, որտեղ հայտնվում է ԲՀԿ նախագահը, պիտի շատերի մոտ ցանկություն առաջանա այնտեղ հայտնվելու: Եթե ԲՀԿ-ի կողմից վարձակալվել են, ապա վարձակալվել են փոխադրամիջոցներով, և ինձ առանձնապես չի հետաքրքրում՝ ում են դրանք պատկանում: Ինձ հետաքրքրում էր այն, որ նուբարաշենցին պարտավոր չէր ոտքով գալ հանրահավաքի»:

Ուրիխանյանը կարևորեց այն փաստը, որ հասարակությունը հասկանա, որ դա ոչ թե անձի այլ կուսակցության կուսակցություններ են:

 Ի պատասխան հարցի, թե ինչպիսի հետընտրական հավանական սցենարներ են տեսնում, կոալիցիոն համագործակցություն և այլն, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Բոլոր սցենարները կախված են ուժերի դասավորվածությունից, երբ այդ ուժերը կդասավորվեն, այն ժամանակ էլ պարզ կլինի»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում