Մայր արջին էլ մեղր հասավ
Նմանատիպ
Մայր արջը քոթոթների հետ իր համար պտտվում էր անտառում, գնում ու գալիս էր իր գնացած տեղերով, հատապտուղներ էր հավաքում, խոտ արածում…
Քոթոթները երկուսն էին` քույր ու եղբայր, նրանք կռվախաղ էին տալիս իրար հետ,գլորվում խոտերում, ընկնում իրար ետևից: Մայր արջը քոթոթների հետ իր համար պտտվում էր անտառում, գնում ու գալիս էր իր գնացած տեղերով, հատապտուղներ էր հավաքում, խոտ արածում…. Քոթոթները երկուսն էին` քույր ու եղբայր, նրանք կռվախաղ էին տալիս իրար հետ, գլորվում խոտերում, ընկնում իրար ետևից: Եղբայրը, ում անունը Արչուկ էր, շատ հետաքրքրասերն էր: Մեկ-մեկ քիթը խոթում էր այս ու այնտեղ. մտնում էր թփերի տակ,աչքը գցում էր ծառերի վերևներին:
Երբ թփերի տակ բան էր փնտրում, քույրը` Մարչուկը, մտածում էր, թե եղբայրը պահմտոցի է խաղում իր հետ` գնում ու գտնում էր նրան: Ու այնպես եղավ, որ քոթոթները տեսադաշտից կորցրեցին մայր արջին:Սա էր ուտելիքի փնտրտուքով տարված հեռացել իրենցից, թե իրենք էին կորել` չգիտեին: Արչուկը սկսեց ծառ բարձրանալ, ավելի ճիշտ նա համոզված էր, որ այդ ծառի վրա մեղվափեթակ կա դրված: -Հիմա հավաքած ինչքան մեղր կունենան մեղուները, – ուրախացավ նա և որոշեց ուրախությունը կիսել քրոջ հետ:
Մեղվափեթակը պարանով ամրացված էր ծառաբնին: Տեսնելով չի կարողանում պոկել ծառաբնից, Արչուկը նստեց մեղվափեթակի վրա: Ոնց էլ լիներ` արջի քոթոթ էր: Նրա ծանրության տակ պարանը կտրվեց ու մեղվափեթակը շրմփաց ծառատակին: Լավ էր Արչուկը կարողացավ իրեն պահել հանդիպակած ծառաճյուղը ու հավաքելով իրեն ցած իջնել: Քույր ու եղբայր թուքը կուլ տալով, անիմաստ շուռ ու մուռ էին տալիս մեղրով լի փեթակը, որը պինդ փակված էր: Փոքրիկ անցքից դուրս էին թռչում զայրացած մեղուները դա քիչ էր, մեկ էլ նկատեցին մոտեցող օտարին: Վախեցան, շատ վախեցան ու փախչելով թաքնվեցին:Դե ինչպես չվախենային. նրանց աչքի առաջ այսպիսի մի արու արջ թաթի մի հարվածով հարևանի քոթոթների մորթը փռեց, թե ինչ է ինքը չէր նրանց հայրը ու թե միայն իր սերունդը իրավունք ուներ վայելելու կյանքը: Ու հիմա ստիպված մեղվափեթակը թողեցին նրան, բայց շատ հեռու չգնացին: Նրանք թաքուն հետևում էին իրենց մեղվափեթակին` շատ էին ուզում մեղր ուտել: Իսկ օտար հայրիկը ոնց էր փշրում փեթակը, լավ էլ մեծ անցք էր բացել: – Ամբողջ մեղրը հիմա կուտի, – տխրեց Արջուկը, -տեսնես մի քիչ կթողնի մեզ համար: Բայց ում մեղրը կուտի:
Կատաղած մեղուները հարձակման էին անցել: Նրանք անխնա խայթում էին գազան արջի դունչը: Նա չէր հասցնում քշել նրանց, ինչ մնաց թե մեղրը ուտեր: Սա ստիպված էր փեթակից շատ հեռու փախչել` դունչը փրկելու համար: Նա այնքան հեռու փախավ, որ քոթոթներին այլևս չէր երևում : – Բախտներս բերեց, հիմա մեղրը կուտենք-քրոջ առջևից դեպի մեղվափեթակը անվախ գնալով մտածեց Արչուկը: Նրանք զգույշ, շուրջբոլորը նայելով մոտեցան փեթակին: Մեղուների կատաղությունը անցել էր` էլ ուժեղ չին խայթում:
Քոթոթները անձայն վայելում էին մեղրը` ծորեցնելով դնչներից: Մեկ էլ խլշեցին. – Ահա թե ուր եք,- մայր արջի մռթմռթոցն էր: Քոթոթները վազեցին նրան ընդառաջ: Մեղրոտ դնչիկներից մայր արջը հասկացավ եղելությունը: Քոթոթները նրան տարան փեթակի մոտ, որի մեջ դեռ ահագին մեղր կար: – Լավ էր, մայրիկին էլ մեղր հասավ, – իրար մեջ ուրախացան Արչուկն ու Մարչ:
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։