4.1 C
Yerevan

Դերձակը

Նմանատիպ

Նար Հովհաննիսյան` համաշխարահային oպերայի զորավարն ու հայրենիքի զինվորը

«Բոլոր կողմնակին, անհետաքրքականը բաց թողնելով, ես ընտրեցի և մի...

Արա Հարությունյան. Արվեստի «բանվորը», որն այդպես էլ «չհասավ» Արևմտյան Հայաստան

Կոնսերվատորիայի բակում տեղադրված Սայաթ-Նովայի հուշաղբյուրի ու Կոմիտասի հուշարձանի կողքով...

Աղջոց վանքը հիմնահատակ քանդվելու վտանգի եզրին է

Իր ճարտարապետական ուրույն ձևով առանձնացող Աղջոց վանքն ամբողջությամբ քանդվելու...

Մի դերձակ է լինում: Էս դերձակը որ վաթսուն տարեկան է լինում, գիշերը մի երազ է տեսնում, կյանքում ինչքան շոր էր կարել, էդ շորերից գողացած կտորները մի մեծ ծառի ճղներից կախ տված: Դերձակը վախենում է, ինքն իրեն մտածում է. “Երևի մեծացել եմ, Աստված ինձ հասկացնում է, որ շոր կարելիս էլ գողություն չանեմ”:

Դերձակը առավոտը տղին պատմում է, ասում.- Որդի, որ մեկ էլ մուշտարին կտոր բերի շոր կարելու, դու կասես. “Ապի , ծառը…”:

Մի երկու օրից հետո մի հարուստ առևտրական կտոր է բերում ու խնդրում, որ մի չուխա, մի շալվար ու մի աբա կարի: Դերձակը կտորի թոփը որ տեսնում է, աչքերը ծիլիվ ծիլիվ են անում: Մի պատառ թաքուն կտրում է, կոխում խալիչի տակը:

Տղան տեսնում է, որ հայրը կտորը կտրեց, դրեց խալիչի տակ, ասում է. – Ապի ծառը…

Հայրը պատասխանում է.- Որդի ջան, սուս կաց, էս կտորից ծառի վրա ըլել չի:

Աղբյուր՝ heqiat.am։

spot_imgspot_img