Ի սկզբանե կանխատեսելի էր, թե քարոզարշավի որ փուլում ինչպիսի ապատեղեկատվություն է աշխատելու. Ն. Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ ի սկզբանե կանխատեսելի էր, թե քարոզարշավի որ փուլում ինչպիսի ապատեղեկատվություն և սցենար է աշխատելու:

Անդրադառնալով այն հրապարակումներին, որ ԲՀԿ-ն երեկ տեղի ունեցած հանրահավաքին գալու համար մարդկանց գումար է բաժանվել պատգամավորը հերքեց. «Ոչ, չկա նման բան, չի համապատասխանում իրականությանը»: :

«Որևէ մեկը որևէ մեկին չի բերել պարտադրական կերպով և գումար չի բաժանել: Ժողովուրդը հրաշալի գիտի՝ ով ով է, ժողովուրդը հրաշալի գիտի յուրաքանչյուր քաղաքական ուժի իրական արժեքը, և մենք հույս ունենք, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում մենք կունենանք քաղաքական մենաշնորհի վերացում»,-ասաց Զոհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում