Հովհաննես Սահակյան. Բակային հանդիպումներն այնքան մարդաշատ են եղել, որ հանրահավաքի կարիք չկար

«Քարոզարշավը ցույց է տվել, որ ՀՀԿ-ն կպահպանի իր դիրքերը»,-այս մասին այսօր ժեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով  իրենց ուշադրությունը սևեռված է Ավագանու ընտրություններին և կառավարության կազմի վերաբերյալ քնարկումներ դեռ չեն եղել:

«ՀՀԿ խորհրդում կառավարության վերաբերյալ քննարկում չի եղել»,- ասաց նա, դիտարկմանը, թե կուլիսային բանակցություններ չեն եղե՞լ, Հ. Սահակյանը նկատեց, որ նման բանակցությունների չի մասնակցել:

Անդրադառնալով ՀՀԿ այսօրվա հանրահավքի չկայանալուն՝ խմբակցության քարտուղարը նշեց, որ իրենց բակային հանդիպումներն այնքան մարդաշատ են եղել, որ հանրահավաքի կարիք չկար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում