«Եվրատեսիլ 2013» Հայաստանի ելույթի ժամանակ շոուն կլինի մինիմալիստական

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց մրցույթի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ասաց, որ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակից «Դորիանս» խմբի ելույթի ժամանակ պարային շոու, հատուկ դեկորացիաներ չեն լինելու, իսկ շոուն լինելու է մինիմալիստական:

Նա նշեց, որ զարգացած երկրներում մրցույթին վերաբերում են որպես լավ շոուի, և իրենց գլխավոր նպատակը ևս «մեր մեսիջը երգով փոխանցելն է»:

Գ. Գասպարյանի ասաց նաև, որ տղաները հանդես են գալու նոր ոճով:Իսկ խմբի մենեջեր Արա Թադևոսյանն էլ ավելացրեց, որր ամեն ինչ լինելու է երգին համահունչ:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակից «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը կներկայացնի Lonely planet երգը: Երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտությանը’ Blach Sabbath անգլիական ռոք խումբը: «Եվրատեսիլ 2013»-ը կկայանա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում: 

Լուսանկարը Aysor.am-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում