Մեսրոպ Առաքելյան. Մեզ համար հաղթանակ կլինի նվազագույն շեմը հաղթահարելը

«Քարոզարշավը մեզ համար դրական էր, կարողացանք հասարակությանը հասցնել մեր ծրագրերը, մոտեցումները, խանգարող հանգամանքը լրատվամիջոցների խտրական վերաբերմունքն էր: Բայց համոզված ենք, հասարակության որոշակի հատված իր ձայնը կտա «Առաքելությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քարոզարշավը ասացին  «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանուկ Սուքիասյանը:

Սուքիասյանի խոսքով’  քարոզարշավը ցույց տվեց, որ ցանկացած առաքելություն կարելի է իրականացնել, թեկուզ եւ դժվարությամբ:

«Իհարկե որոշ լրատվամիջոցներ ցուցաբերեցին խտրական վերաբերմունք: Ցանկացած ընտրություն միշտ նոր որակ է բերում ու ինդիկատորի դեր կատարում: Ընտրությունները անխուսափելի անհրաժեշտություն է»,- ասաց նա:

Առաքելյանի խոսքով’  իրենց համար հաղթանակ կլինի նվազագույն շեմը հաղթահարելը, որպես նոր ուժ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում