Ընտրակեղծիքներ հայտնաբերելու դեպքում ՕԵԿ-ը կդիմի իրավապահ մարմիններին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը անդրադարձավ ընդդիմադիր քաղաքական ուժերի ընտրակեղծիքներին և ընտրացուցակների կեղծման վերաբերյալ հայտարարություններին. «Եթե ունենք հիմք և ասում ենք, որ կան այդպիսի դեպքեր, ապա ի՞նչն է խանգարում տվյալ կուսակցությանը կամ կուսակցություններին ներկայացնել ցուցակները: Եթե ինֆորմացիան ռեալ է, դրա համար կան իրավապահ մարմիններ: Եթե ՕԵԿ-ը նման դեպքեր հայտնաբերի, միանշանակ կդիմենք իրավապահ մարմիններին: Բոլոր կուսակցություններով միասին պետք է այնպես անենք, որ խախտումներ չլինեն»:

Ըստ քաղաքապետի ՕԵԿ թեկնածուի, իր հաղթելու հնարավորությունները շատ բարձր է.«Թիվ չեմ կարող ասել, բայց ես գնում եմ հաղթելու ձեզ հետ միասին: Բարձր տոկոս եմ ակնկալում և կարծում եմ՝ կհաղթենք»:

Իսկ այն հարցին, թե ընտրություններից հետո անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում ո՞ւմ հետ է պատրաստ համագործակցել ՕԵԿ-ը և ի՞նչ սկզբունքներով, Ա. Երիցյանը պատասխանեց, որ ինքը և իր կուսակցությունը պատրաստ են համագործակցել բոլորի հետ՝ ովքեր ընդունում են ՕԵԿ-ի ծրագիրը, ովքեր կանգնած են նրանց կողքին, ովքեր սիրում են Երևանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում