Լարիսա Ալավերդյան. Իշխանությունն է ժողովրդի համար, այլ ոչ հակառակը

«Իշխանությունն է ժողովրդի համար, այլ ոչ հակառակը: Բուրգի վերևում ոչ թե իշխանությունը պետք է լինի, այլ՝ ժողովուրդը: Եթե մենք չփոխենք այդ մոդելը, կմնանք այն երկրների թվում, որտեղ իշխանությունն ինչ ուզում’ անում է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյան:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին’ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ողջունում է համակարգի շատ քայլեր, սակայն կարևորեց այն, որ դա լինի ոչ թե մեկ դեպք, այլ՝ երևույթ. «Խնդիրը նա չէ, որ արյուն լինի՝ նոր ոստիկանությունը ցույց տա իրեն, այլ՝ այնպես անի, որ կանխվի վատ ազդեցությունը»:

«Վլադիմիր Գասպարյանը բարձր ամբիցիաներ ունի, միայն վատի մասին չի այդ խոսքը, նա կարող է այնպես անել, որ համակարգը հետ պահի երկիրը կործանարար ճանապարհով տանելուց: Պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ  առայժմ չի կարծում, որ ոստիկանության գործողությունները իմիտացիա են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում