Պատմաբան Արա Սարաֆյանը` Ստամբուլ այցելության մասին
Նմանատիպ
Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը տեղակացնում է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության արարողությանը մասնակցելու համար Ստամբուլ ժամանած հայկական ծագումով անգլիացի պատմաբան Արա Սարաֆյանը Ստամբուլում իր ապրումները բնորոշել է որպես հեղաշրջում:
Պատմաբան Սարաֆյանը, որը գոհունակությամբ էր պատմում իր ապրումների մասին, հայկական գերեզմանոցում իր ելույթը պատմական է բնորոշել և ասել. «Ազատորեն կարողանում էի խոսել, իմ ուզածը ասել և ոչ ոք ինձ չէր խանգարում»:
Ըստ նրա’ մի քանի տարի առաջ անգամ չէր էլ պատկերացնում, թե կարող է նման բան լինել. Թուրքիան արդեն ժխտողական քաղաքականությունը մի կողմ թողնելու ճանապարհն է բռնել: Սարաֆյանը հայտնել նաև, 2014-ին, ինչպես նաև ցեղասպանության մեկդարյա տարելիցին ևս նախատեսում է մեկնել Թուրքիա: Կարևոր է համարել թուրքական իշխանությունների հետ երկխոսության հաստատումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում