Ոստիկանությունը հայտարարում է՝ հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցները բռնություն գործադրում ոստիկանական ծառայողների նկատմամբ:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ձեռք բերված տեսագրություններում ակնհայտ երևում է, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ՝ արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետելով հասարակական կարգի պահպանության իրենց պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում