«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի ընտրությանն ազատ կքվեարկի

«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի ընտրությանն ազատ կքվեարկի

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի պաշտոնում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանն ազատ կքվեարկի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Կայացվել է ազատ քվեարկելու որոշում, ես ինքս դեմ եմ քվեարկելու»,-նշեց Զոհրաբյանը:

Հարցին՝ եթե կողմ քվեարկողներ լինեն, կարելի է ասել, որ «Ծառուկյան» խմբակցությունն այլևս ընդդիմադիր չէ, Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, չի կարելի ասել: Եթե կայացված լիներ միաձայն քվեարկելու որոշում, կլիներ միաձայն քվեարկություն, ես ինքս դեմ եմ քվեարկելու, իսկ ովքեր կողմ են քվեարկելու, նրանց հարցրեք, միգուցե, կարողանան հիմնավորել իրենց քվեարկությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում