Խորհրդարանական երկրում պետք է օգտագործել բոլոր լծակները լիարժեք խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Երկրում կան շատ չլուծված խնդիրներ։ Մենք խորհրդարանական համակարգի ենք անցնում, եւ մեզ պետք է հանրային հասարակական կոնսենսուս։ Պետք է բոլորի շահերը պաշտպանված լինեն։ Դրա համար շատ պետք է աշխատել։ Չպետք է գնալ՝ «Ես եմ միայն ճիշտը» ճանապարհով»,– նշեց Մելքումյանը։
Միքայել Մելքումյանը չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած փողոցային պայքարին վերաբերող հարցերին՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա իր առաջիկա ելույթում։
Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը, որի շրջանակում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: