Զոյա Թադեւոսյան. Այստեղ անհատները դեր չեն խաղում, այստեղ կա մեկ անհատ’ Լեւոն Տեր-Պետրոսյան

«ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի. զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է»,- ՀԱԿ կուսակցությունը կեղծված ապրանքանիշ որակելով’ ԱԺ-ում հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Aravot.am-ը ՀԱԿ ավագանու թեկնածու Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց’ երկու ՀԱԿ-երից ո՞րն է իրականում կեղծը. «Էդ երիտհանրապետականը մի քիչ շատ է ոգեւորվել, որովհետեւ հասարակությունը եւ հրապարակում վառված երեխաների ծնողները չպահանջեցին նրա պատիժն ու պատասխանատվության չկանչեցին: Նա վառեց հազարավոր երեխաների ու անպատիժ մնաց: Նույն այդ փուչիկների մեջ գազ լցնելու փողերը իրենց համար ատկատի հնարավորություն տվեց: Նամուս ունեցող մարդը, որը օրենքի առջեւ պատասխան չի տալիս, պետք է խղճի առջեւ պատասխան տա»:

Թե ի՞նչ է ՀԱԿ-ը առանց Նիկոլ Փաշինյանի, տիկին Թադեւոսյանը շարունակեց. «ՀԱԿ-ը ՀԱԿ է: ՀԱԿ-ը անձինք չեն, ՀԱԿ-ը հզոր քաղաքական շարժում է, գաղափարախոսություն է: Այստեղ անհատները դեր չեն խաղում, այստեղ կա մեկ անհատ’ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մնացածս այդ հզոր ուժի անդամներ ենք: Կարեն Ավագյանի գնահատականները ինձ համար գրոշի արժեք չունեցող գնահատականներ են, թող իզուր տեղը ժամանակ չծախսեն նման գնահատականներ տալու համար, թող իրենց մեջ փորձեն գտնեն այն կեղտերն ու այլանդակ երեւույթների պատճառը, որը այսօր կա մեր երկրում, եւ մեր երկիրը թալանում են ու ամբողջովին դատարկում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում