Մեր մրցակիցները քաղաքական փոթորիկ են բարձրացնում և փորձում են սեր բացատրել Երևանին. Լ. Իգիթյան

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանն ժամանակ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը նշեց.«Մեր մրցակիցները քաղաքական փոթորիկ են բարձրացնում և փորձում են սեր բացատրել Երևանին, մոռանալով այն մասին, որ երևանցիներն էլ պետք է նրանց սիրեն»:

Ավագանու անդամը նաև ավելացրեց. «Մեր մնացած մրցակիցները թող վեր կենան և ասեն, թե ինչ են արել այս տարիների ընթացքում Երևանի համար»:

Իգիթյանը կոչ նաև արեց, որ Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին իրենց ձայնը տալ գործող քաղաքապետին, քանի որ Տարոն Մարգարյանը պրոֆեսիոնալ է:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում