«Մի քանի անգամ հավաքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, հորդորեց ու պահանջեց հավաքի մասնակիցներից, որ ոստիկանների նկատմամբ ոչ մի բռնություն չլինի: Շեշտեց նաև, որ ոստիկանները մեր եղբայրներն են: Իսկ երբ մոտեցավ ոստիկանական պատնեշին, Ն. Փաշինյանն ուղղակի բանակցություններ էր վարում ու որևէ գրոհի մասին խոսք չէր կարող լինել: Եվ հանկարծ, առանց նախազգուշացման կիրառվեցին հատուկ միջոցներ: Սա անօրինականություն էր: Ես չեմ ուզում խոսել անգամ համաչափության մասին, որովհետև համաչափությունը ենթադրում է, որ կարելի էր կիրառել, բայց կիրառվել է անհամաչափ: Սա հատուկ միջոցների անտեղի ու շատ վտանգավոր կիրառում էր, քանի որ մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում»,- «Փաստ» թերթի հետ զրույցում նշել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: