Վահրամ Շահինյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել, որում մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.

Անդրանիկ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից»:

Ըստ մեկ այլ որոշման` Վահրամ Շահինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում