Բելգիայի թագավորն Արմեն Սարգսյանին շնորհավորել է ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
18/04/2018 19:29

Նմանատիպ
ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ թագավորը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից։
Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև առկա գերազանց դիվանագիտական կապերն էլ ավելի կզարգանան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում