14.1 C
Yerevan

Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ»

Նմանատիպ

Հսկա աստերոիդ` Երկրի և Լուսնի միջև

Երկրի և Լուսնի ուղեծրերի մեջտեղով բավական մեծ աստերոիդ է...

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության 2 դեպք

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով...

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դեռևս Դոնեցկի «Մետալուրգ»-ում խաղալու տարիներին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ»:

Այս մասին հայտարարել է Մխիթարյանի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը: Վերջինիս խոսքերը փոխանցում է անգլիական Mirror պարբերականը: Սելյուկը Մխիթարյանի գործակալն էր, երբ հայ կիսապաշտպանը խաղում էր «Մետալուրգ»-ում:

Պարբերականը գրում է, որ Սելյուկը վիճել է «Մետալուրգ»-ի նախագահ Օլեգ Մկրտչյանի հետ, երբ վերջինս Հայաստանի ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Արաս Օզբիլիսին 8 միլիոն եվրոյով վաճառելով Մոսկվայի «Սպարտակ»-ին, ասել էր, թե կիսապաշտպանին վաճառել է 2 միլիոնով: Սելյուկի խոսքով` ինքը տարաձայնություններ է ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որտեղ աշխատում է Հենրիխ Մխիթարյանի մայրը: «Ստեղծված իրավիճակի պատճառով ես և Մխիթարյանը բաժանվեցինք, և այդ ժամանակ Մխիթարյանի քույրը, ով աշխատում է ՈՒԵՖԱ-ում, կապ հաստատեց Միլո Ռայոլայի հետ: Այդ ժամանակ Մխիթարյանն արդեն հայտնի ֆուտբոլիստ էր, և երբ Դորտմունդի «Բորուսիա»-ն 27 միլիոն եվրոյով գնեց նրան, Ռայոլան նրա կողքին էր: Բայց ես այդ ժամանակ արդեն պայմանավորվածություն ունեի «Լիվերպուլ»-ի հետ, և եթե Մխիթարյանի հետ մեր կապերը խզված չլինեին, նա կխաղար «Լիվերպուլ»-ում»,-ասել է Սելյուկը:

spot_imgspot_img