0.1 C
Yerevan

Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական եւ պետական կառավարման ոլորտների վրա:

Երկրի ղեկավարը նշել է, որ կատարված է մեծ աշխատանք, եւ արդյունքները տեսանելի են, ավելացնելով, որ միեւնույն ժամանակ շատ են նաեւ անելիքները:

«Ծավալուն ծրագրեր են իրականացվելու տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության եւ մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման ու պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա»,- ընդգծել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված ծրագրերի իրականացումից է մեծապես կախված սահմանված նշաձողերին հասնելը:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ կհաջողվի կյանքի կոչել նախանշված ծրագրերը, որովհետեւ մեր ժողովուրդն ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, շեշտելով, որ այս գործում ակնկալում է իշխանության բոլոր թեւերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված եւ արհեստավարժ աշխատանք:

spot_imgspot_img