Ոստիկանությունում սպառնացել եւ հրել են Վարդան Ղուկասյանի եղբորորդու փաստաբանին

Մինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում հայտարարում էր, որ ոստիկանությունն առաջվանը չէ, այլեւս չեն աշխատում հին մեթոդներով, գյումրեցի ճանաչված փաստաբաններից մեկը՝ Թամարա Յայլոյանը, ստիպված եղավ երեք օր առաջ մամուլով հայտարարել, որ մասնագիտական գործունեությունն իրականացնելու պահին իրեն ոստիկանները խոչընդոտել ու սպառնացել են գլխին գործ սարքել։

Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Նշենք, որ փաստաբանը ոստիկանություն էր գնացել Գյումրիի նախկին քաղաքապետի ընտանիքի խնդրանքով, ովքեր դիմել էին Թամարա Յայլոյանին կրակոցների գործով որպես վկա հրավիրված Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի շահերը պաշտպանել։ Ավելին, փաստաբանի պայմանագիրը Կոլյայի հետ եղել է ընդամենը մեկօրյա։ Փաստաբանի հետ ոստիկաններն անչափ կոպիտ էին վարվել, հեգնել, թե Գյումրիում կրակոցներ լսելուն պես հայտնվում է ոստիկանությունում, որի պատճառով էլ Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանը հանձնարարել էր նյութեր նաապատրաստել Շիրակի մարզի քննչական բաժնում»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում