9.1 C
Yerevan

Փաստաբանը թե ոստիկանների, թե հավաքի մասնակիցների կողմից ոչ իրավաչափ քայլեր է նկատում

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած հավաքի մասնակիցների, ինչպես նաև ոստիկանների գործողություններում ոչ իրավաչափ քայլեր կան: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց փաստաբան Գևորգ Դավթյանը:

«Ինչպես միջազգային, այնպես էլ պետական օրենսդրությունը հավաքներ անցկացնելու իրավունք տալիս է բոլորին: Հետևաբար, հավաքի անցկացման մեջ որևէ հակաօրինական բան չկա: Այլ բան է, թե այդ հավաքներն ինչ կերպ են ընթանում, և արդյոք դրանց ընթացքում տեղի ունենո՞ւմ են որոշակի արարքներ, որոնք կարող են սպառնալ այլոց իրավունքների և ազատությունների խախտմանը»,-ասաց փաստաբանն ու հավելեց՝ իսկ եթե մեկը հավաքի ընթացքում կատարում է որևէ հակաօրինական գործողություն, այն չպետք է տարածական բնույթ ունենա մյուս մասնակիցների վրա:

Դավթյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունները ոչ օրինաչափ են այն ժամանակ, երբ անձին բերման ենթարկելուց առաջ որևէ կերպ չեն հիմնավորում այն: Օրենքով բերման ենթարկում են այն ժամանակ, երբ անձն իր կամքով որևէ վարույթի շրջանակում ցանկություն չի հայտնում ներկայանալ: «Սակայն տեսնում ենք, որ հավաքի ընթացքում ոստիկանների գործողությունները չեն տեղավորվում այդ օրենքի շրջանակում»,-ասաց նա ու հավելեց, որ քաղաքացիները, որոնք տուժում են նրանց այդ գործողությունների արդյունքում, պետք է հետամուտ լինեն՝ փորձեն իրենց փաստաբանների միջոցով վերականգնել իրավունքները:

Փաստաբանը նկատեց՝ հավաքի ազատության իրավունքը ենթադրում է որոշակի խոչընդոտներ իշխանության ներկայացուցիչների համար: Սակայն յուրաքանչյուր գործողություն ունի իր սահմանը: «Մասնավորապես, ապրիլի 16-ին Մաշտոցի պողոտայում ցուցարարները պոկել են լուսամփոփներ, որը լիիրավ ոչ իրավաչափ գործողություն է: Եվ այն պետք է գնահատել տվյալ անձին անհատական պատասխանատվության ենթարկելու սկզբունքից, ոչ թե նրա հակաօրինական վարքը վերագրել նաև մյուսներին»,-ասաց նա:

Փաստաբանի կարծիքով՝ իրավապահ մարմինները պատասխանատվության պետք է ենթարկեն այն անձանց, ովքեր կատարում են այդ գործողությունները: Փաստերն արձանագրվել են, և մեկի խախտման հետևանքով մյուսները չեն տուժել:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...