0.1 C
Yerevan

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը կարևորել է ՀՀ և ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունների համագործակցության սերտացումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Ա. Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ում կատարվող բոլոր բարեփոխումները պետք է զուգահեռաբար իրականացնել նաև Արցախում: Այդ առումով, նա հորդորել է հյուրերին փոխգործակցության շրջանակում Արցախի գործընկերներին աջակցել ինչպես մասնագիտական, այնպես էլ տեխնիկական հարցերում:

«Սննդի անվտանգության ապահովումը կառավարության կարևոր խնդիրներից մեկն է, և մենք շահագրգռված ենք, որ թե ՛ տեղական արտադրության և թե՛ ներմուծվող սննդամթերքի որակը համապատասխանի միջազգային չափանիշներին: Այն կարևոր նախապայման է ոչ միայն մեր բնակչությանը առողջ և որակյալ սնունդ ապահովելու տեսանկյունից, այլև արտահանման գործում մրցունակ և պահանջված լինելու առումով»,– ասել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ Ի. Կարապետյանը նշել է, որ աշխատանքային այցի նպատակն է իրենց գործընկերների հետ քննարկել առկա խնդիրները, իրականացվող ծրագրերը և համատեղ անելիքները: Նա իր պատրաստակամությունն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը ակտիվ փոխգործակցության և համադրված աշխատանքի կազմակերպման համար: Անդրադառնալով նախանշված ծրագրերին՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետը ընդգծել է պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, որի իրականացումն Արցախում կառաջարկվի փուլային եղանակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության և հսկողության համակարգերի զարգացմանը, ինչպես նաև ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...