Գուշակների օգնությանը դիմում են նաև պաշտոնյաները
Նմանատիպ
Պայծառատես, գուշակ Ռիտա Հովհաննիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է. «Այսօր Հայաստանում գուշակի մոտ գալիս են, որովհետև ինչ-որ խնդիրներ են ունենում, մտածում են, որ կարող են գուշակները մոգերը օգնել, սակայն էլի եմ կրկնում՝ ամեն մարդ չի կարող օգնել մարդկանց: Կարող է օգնել այն մարդը, ով ունի բնական տաղանդ և օգնել է որոշ մարդկանց»:
-Տղամարդի՞կ, թե՞ կանայք են դիմում Ձեր օգնությանը:
-Տարբերություն չկա, տարբեր խավի, պաշտոնի մարդիկ: Կապ չունի՝ մարդը պաշտոն ունի, իր դեմ խաղ չկա, բայց ինքն ինձ նման մարդկանց կարիքը զգում է: Մարդիկ վախ ունեն չարից, թուղթուգրից, ես ինքս սպիտակ մոգուհի եմ, չարի դեմ եմ պայքարում:
-Քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ գալի՞ս են:
-Իհարկե, չի կարելի մագիայում ասել ովքեր, բայց գալիս են, նկարն են ուղարկում: Իրենք էլ մեր նման մարդ են, սուտ է՝ բոլորին հետաքրքրում է այս բանը: Ես վատ բաներն էլ եմ զգուշացնում, պետք չէ խաբել, մարդիկ «չուստվաներ» ունեն: Իրենք շատ երջանիկ են, որ ինձ մոտ են գալիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում