Ամոքիչ օգնության կարիք ունեցողները անվճար բուժօգնություն չեն ստանում

Ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք ունեցողների թիվը Հայաստանում շատ է, դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք ունեն անբուժելի հիվանդություն և ստիպված են մինչև կյանքի վերջ օգտագործել ցավազրկող դեղամիջոցներ: Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանը հանձնարարական էր ստորագրել ՀՀ-ում պալիատիվ օգնության ծրագրերի վերաբերյալ’ միջոցներ ձեռնարկել, որպեսզի պալիատիվ օգնության բաժանմունքը իր գործառույթները լրիվ կատարի: Սա թերևս ենթադրում է անվճար բուժօգնություն նման հիվանդներին: Այսօր ստացիոնար բուժման համար հիվանդն օրական վճարում է 20 հազար դրամ, ինչը մեծ գումար է:

Թե ինչու Առողջապահության նախարարությունը արագ չի արձագանքել Ս. Սարգսյանի հանձնարարականին, «Ժողովուրդը» փորձել է պարզել ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից, ով ասել է, որ իրենք դեռ չեն հասկացել, թե որ մոդելն են կիրառում: Իսկ որոշվելուց հետո նոր կդիմեն կառավարությանը’ ֆինանսական միջոցներ խնդրելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում