«Հրապարակ». Երևանի համայնքների ղեկավարներին հրահանգվել է մնալ թաղապետարաններում
21/04/2018 08:57

Նմանատիպ
«Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակը պարալիզացրել է պետական հիմնարկների աշխատանքը: Մենք տեղեկացանք, որ Երևանի վարչական շրջանների ղեկավարներին հրահանգվել է ողջ օրն առցանց հետևել երթերին ու ցույցերին, մասնակիցների շարքում գտնել իրենց համայնքների բնակիչներին: Ապա կանչել ու բացատրական աշխատանքներով հետ պահել ակցիաներին մասնակցելուց: Հրահանգվել է նաև` քանի դեռ Նիկոլն այդ օրվա ակցիային «ատբոյ» չի հայտարարում, չհեռանալ թաղապետարաններից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում