Վրաստանում հանցագործությունների թիվն աճել է 16.6%-ով
04/05/2013 13:17
Նմանատիպ
Վրաստանում 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցված հանցագործությունների թիվն աճել է 16.6%-ով: Այս մասին գրված է Ինֆորմացիայի ազատության ինստիտուտի (IDFI) կայքում, տեղեկացնում է Грузия Online-ը:
Ըստ վերլուծության՝ հանցագործությունների թիվն ավելացել է 16.6%-ով:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տրամադրած վիճակագրական տվյալներով հունվար-մարտ ամիսներին Վրաստանում գրանցվել է 11.708 հանցագործություն, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 10.033 դեպք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում