Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը պատրաստ է սպանել Էդվարդ Նալբանդյանին
04/05/2013 13:32
Նմանատիպ
ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը ԼՂՀ-ը հերթական դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում:
Ինչպես հայտնում է Panorama.am- ը հղում անելով «Moderator.az» լրատվական գործակալությանը, հարցին ի պատասխան ադրբեջանցի կոնֆլիկտաբան Էլխան Մեհդիևը նշել է, թե պաշտոնական Բաքուն պետք է արձագանքեր ՀՀ ԱԳ նախարարի ԼՂՀ կատարած այցին:
Էլխան Մեհդիևը պատասխանել է. «Այդ հարցով շատ անհանգստացած ենք, նույնիսկ այնքան, որ պատրաստ ենք սպանել հայ նախարարին: Իշխանությունը անպայման պետք է իր բողոքը հայտներ: Այնինչ, իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում անգամ Ղարաբաղում Սերժ Սարգսյանի մասնակցությանը զինվորական շքերթին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում