Կկայանա Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետաձգված հանդիպումը

Թուրքիայում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Հանդիպման հստակ ժամկետը դեռեւս պաշտոնապես չի հայտարարվել, քանի որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար նախորդ տարվա նոյեմբերին, սակայն հետաձգվել էր: Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն այցը հետաձգվել էր լարված գրաֆիկի պատճառով:

Նշվում է, որ Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհին, Էլմար Մամեդյարովը եւ Ահմեդ Դավութօղլուն հանդիպման ժամանակ կքննարկեն ավելի վաղ Ուրմիայում եւ Նախիջեւանում անցկացված հանդիպումներում ձեռք բերված որոշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում