ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում