ԿԸՀ-ն նիստ կգումարի` «Բարեւ Երեւան»-ի դիմումը քննելու համար

Այսօր, ժամը 16.00-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի դիմումը: Այս մասին հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից: 

«Քաղաքացի Դանիել Իոաննիսյան, Լուսինե Պետրոսյան,Ռշտուն Մարտիրոսյան-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված 04 Մայիս 2013թ.. թիվ – դիմումի (բողոքի) քննարկումը տեղի կունենա՝

2013թ. Մայիսի 04 -ին ժամը՝ 16:00 -ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում’ հասցեն Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գ. Քոչարի 21ա», ասվում է հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքն ավելի վաղ դիմել էր ԿԸՀ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ընտապայքարից հանելու դիմումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում