Եվրոպան կրկին հիասթափված է Ադրբեջանից
Նմանատիպ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդն իր խորը հիասթափությունն է հայտնել ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ, Բաքվի Քաղաքական հետազոտությունների դպրոցի տնօրենը, Իլգար Մամեդովի դեմ ներկայացված նոր մեղադրանքի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Մամոդովին ներկայիս մեղադրանքների հաստատման դեպքում սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, Յանգլանդը երեկ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Չնայած Իլգար Մամեդովին ազատ արձակելու մասին միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ նոր մեղադրանք են ներկայացրել: Այս փաստը հատկապես մտահոգիչ և հիասթափեցնող է այն առնչությամբ, որ Ադրբեջանը պատրաստվում է 2014թ-ի մայիսին ստանձնել Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը»:
Յագլանդը մտահոգիչ է համարել նաև այն, որ օրեր առաջ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին թույլ չի տրվել մասնակցել Մամեդովի դատական նիստին: «Ես Ադրբեջանի իշխանություններին վճռականորեն կոչ եմ անում համագործակցել միջազգային հանրության հետ»,-նշել է Յագլանդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում